GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել՝ պարզելու, թե արդյոք ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք է կատարում Բաքվում շինծու գործերով մեղադրվող հայերին Հայաստան վերադարձնելու համար։
Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Արցախի ղեկավարությանը վերադարձնելու համար։
Հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 39.0%-ը պատասխանել է՝ «միանշանակ ոչ», իսկ 17.9%-ը նշել է, որ «ավելի շուտ ոչ»։
Միայն 5.6%-ն է համոզված, որ ՀՀ իշխանությունն արդյունավետ գործողություններ է ձեռնարկում։ Մյուս 11.9%-ը տվել է «ավելի շուտ այո» պատասխան։