1 փետրվարի 2025 - 13:56 AMT
Տրանսպորտի աշխատանքը Երևանում բնականոն շարունակվում է

Թեև մի շարք գործիչներ քաղաքացիներին կոչ էին արել բոյկոտել ու վճարել 100 դրամ տրանսպորտից օգտվելու դիմաց, նաև ցույցեր անել, տրանսպորտի աշխատանքը Երևանում բնականոն շարունակվում է, հայտնում է Radar.am-ը։

Փետրվարի 1–ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար գործում է մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ամբողջ 2025թ. ընթացքում:

Քաղաքացիների հիմնական մասը վճարում է 150 դրամ և շարունակում օգտվել տրանսպորտից։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի սակագնի անհիմն թանակցումը։ Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։