Փետրվարի 1-ից բոլոր միջազգային գործարքների համար վճարելով IDBank-ի Mastercard-ով՝ բանկի հաճախորդները կստանան 5% idcoin:
Այս առաջարկը բացառիկ է և հատկապես կուրախացնի առցանց գնումների սիրահարներին։ Միջազգային բոլոր խանութներից պատվերների համար պարզապես պետք է վճարել IDBank-ի Mastercard-ով և ստանալ 5% idcoin։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտապանները միշտ մեծ ուրախությամբ են ընդունում նմանատիպ արշավները:
«Մեր գործընկերների հետ միշտ բաց ենք նոր առաջարկների ու արշավների՝ մեր հաճախորդների գնումները ոչ միայն հարմարավետ, այլև շահավետ դարձնելու համար։ Վստահ և ուրախությամբ կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հետաքրքիր անակնկալներ շատ են լինելու», - ասել է Ղուկասյանը։
Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստանալ առավելագույնը 10,000 ՀՀ դրամ (նախքան հարկումը)։ idcoin-ի ստացման համար մեկ վճարային գործարքի գումարը պետք է կազմի կամ գերազանցի 5 000 ՀՀ դրամը։
«Իսկ եթե դեռ չունեք IDBank-ի Mastercard, հիմա այն ձեռք բերելու ճիշտ պահն է․ արշավի ընթացքում հավելվածի միջոցով պատվիրված Mastercard տեսակի քարտերի համար գործելու է զեղչված սակագին՝ Mastercard Standard-ը կարող եք ձեռք բերել առանց սպասարկման վճարի առաջին տարվա համար, իսկ Mastercard Gold-ը՝ 70% զեղչված՝ վճարելով 2400 ՀՀ դրամ առաջին տարվա սպասարկման համար”,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արշավը գործելու է մինչև սույն թվականի ապրիլի 30-ը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հղումով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։