Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՌԴ դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից։
«Երեկ մի ուշագրավ բան նկատեցի: Ուրեմն, Ագարակ մտնող ճանապարհին, ինչպես նաև Արաքսի ափով ձգվող ճանապարհին՝ մինչև Շվանիձոր, ոչ մի ռուսական դրոշ չկար:
Նախորդ անգամ այստեղ եղել էի մոտ մեկուկես ամիս առաջ և տեսել էի ռուսական եռագույնները: Ինչքան հասկանում եմ, հայ-իրանական սահմանային ուղեկալներից ռուսական դրոշները հանվել են և թողել են միայն հայկականը»,–ասվում է գրառման մեջ։
Նա հավելել է, որ քանի որ Շվանիձորից թեքվել է դեպի Երևան տանող մայրուղի և չի շարունակել ճանապարհը դեպի Նռնաձոր, տվյալ պահին հստակ չէ՝ արդյոք ռուսական դրոշները հեռացվել են նաև հայ-ռուսական համատեղ ուղեկալների մյուս հատվածներից, թե ոչ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Իրան-Հայաստան սահմանային անցակետը գտնվում է ՀՀ սահմանապահների լիարժեք վերահսկողության ներքո։