22 մայիսի 2009 - 19:41 AMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կատարեելագործում է օրենսդրական հիմքը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ԼՂՀ օրենքը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Ժամանակավոր աշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԼՂՀ օրենքները: