4 փետրվարի 2025 - 14:32 AMT
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով նվազեցնելու վերաբերյալ։ Փոփոխությունն ընդունվել է փետրվարի 4-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում, որի արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 6.75%։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25 % է, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր նաև դեկտեմբերի 10-ին։