6 փետրվարի 2025 - 11:02 AMT
Փետրվարի 7-ին կմեկնարկի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

Փետրվարի 7-ին կմեկնարկի Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը։

Այն կանցկացվի Երևանի Օլիմիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում (ծանրամարտի դահլիճ) փետրվարի 7–11–ը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծանրորդ Սամվել Գասպարյանն ընտրվել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, իսկ հունվարին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել էր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։