6 փետրվարի 2025 - 15:03 AMT
ՀՀ–ն 50%-ով ավելացրել է իր քվոտան Արժույթի միջազգային կազմակերպությունում

Հայաստանը 50%-ով ավելացրել է իր քվոտան Արժույթի միջազգային կազմակերպությունում: Կառավարությունն ընդունել է «Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով ՀՀ քվոտայի աճի վերաբերյալ ՀՀ անունից համաձայնություն տալու մասին» որոշում:

Ներկայում ԱՄՀ-ում Հայաստանի քվոտան կազմում է 128.8 միլիոն հատուկ փոխառության իրավունք, որը կազմում է ԱՄՀ ընդհանուր քվոտայի 0.03%-ը, և համաձայն որի՝ Հայաստանին բաժին է ընկնում ԱՄՀ կառավարիչների խորհրդի ձայների 0.05%-ը: ԱՄՀ քվոտաների16-րդ վերանայման արդյունքում Հայաստանի Հանրապետության քվոտան ևս առաջարկվում է ավելացնել 50%-ով՝ մինչև 193.2 միլիոն հատուկ փոխառության իրավունք, հայտնում է Factor.am-ը։

Արդյունքում՝ կապահովվի ստորագրված պայմանագրի կապակցությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը: