Դոնբասում կամավորական «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով հնարավոր մեղսակիցը հայտնի է։ Նա դաշնային հետախուզման մեջ է։
Օպերատիվ ծառայությունները պարզել են Մոսկվայի «Ալիյե պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ մեղսակցի ինքնությունը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Երկու կամ ավելի անձանց սպանության (ՌԴ ՔՕ 105-րդ հոդված) գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է ենթադրյալ մեղսակիցը։ Նա դաշնային հետախուզման մեջ է», — հայտնել է գործակալության աղբյուրը։
Լրացուցիչ մանրամասներ իրավապահ մարմինները չեն տրամադրել։ Քննչական գործողությունները շարունակվում են։
Մոսկվայի «Ալիյե պարուսա» բնակելի համալիրում պայթյունից հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։