Երևանի քաղաքապետարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ էլեկտրահարման հետևանքով ՀԷՑ-ի աշխատակիցը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Քաղաքապետարանից հաստատել են տեղեկությունը, հայտնում է «Փաստինֆոն»։
Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածքում ՀԷՑ-ի ենթակայան կա, փետրվարի 6–ին ՀԷՑ-ի աշխատակիցներց մեկը էլեկտրահարվել է ու շտապ օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց։
«ՀԷՑ-ի աշխատակից է եղել, մեր աշխատող չի»,- ասել են քաղաքապետարանից։