Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման: Այս տեղեկությունը հաստատել են դատախազությունից, հայտնում է «Լուրերը»։
Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ռազմական դրության ժամանակաշրջանում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, որի հետևանքով տեղի են ունեցել ծանր կորուստներ. Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինվորական մինչ օրս համարվում է անհետ կորած։