8 փետրվարի 2025 - 14:44 AMT
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Հայ դերասարանների մասնակցությամբ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այդ մասին «Ինստագրամի» իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմում նկարահանված Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: