23 մայիսի 2009 - 02:35 AMT
AGMA -ին է հանձնվել Մուսա Լեռան հայերի լուսանկարների բացառիկ հավաքածուն
Մուսա լեռան պաշտպան հայերի բացառիկ լուսանկարներն ընդգրկվել են Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA)հավաքածուի մեջ: Լուսանկարները թանգարանին էին հանձնվել մասնավոր կոլեկցիոների կողմից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին AGMA-ից, սեւ ու սպիտակ լուսանկարների յուրօրինակ հավաքածուն Մուս լեռան հայերի պատմությունն ուսումնասիրող պատմաբան Վահրամ Շեմասյանի սեփականությունն է: Վերջինիս խոսքերով, հազարավոր հայեր հարկադրված էին լքել իրենց տները, շատերը չկարողացան փրկվել եւ ոչնչացվեցին: «Այդ լուսանկարները պատկերում են այն պայմաններն ու մարտահրավերները, որոնց բախվել են Մուսա լեռան հայերը Հայոց ցեղասպանության ժամանակ», - հայտարարել է Վահրամ Շեմասյանը: