14 փետրվարի 2025 - 10:13 AMT
Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Այցը կտևի մինչև փետրվարի 16–ը։