Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության ամրապնդման հնարավորություններին։
Փաշինյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին։