17 փետրվարի 2025 - 11:12 AMT
Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը։

«Փետրվարի 16–ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղար՝ Մարկո Ռուբիոն կատարել է իր առաջին պաշտոնական այցը Սուրբ Հարության տաճար: Դիմավորման արարողությանը Երուսաղեմի Հայ պատրիարքության կողմից ներկա էին դիվանապետ՝ հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ՝ հոգեշնորհ Տ. Սամուել Ծ. Վարդապետ Աղոյանը»,- նշված է միաբանության ֆեյսբուքյան էջում։

Հրապարակվել են նաև լուսանկարներ։