17 փետրվարի 2025 - 12:08 AMT
Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի հաղթող

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։

Կրասնոյարսկում կայացած Գրան պրիի եզրափակչում մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանը երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 238,79 միավոր։

Կարճ ծրագրից հետո Պետրոսյանը երրորդն էր, սակայն կատարած բարդ տարրերի շնորհիվ կարողացել է գրավել առաջին տեղը, գրում է Chempionat.ru-ն։

Այս հաղթանակով Պետրոսյանը Նա նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։