20 փետրվարի 2025 - 11:45 AMT
ԱԳՆ․ ՀՀ-ն միանշանակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի Առաջին ալիքի հարցմանը՝ վերահաստատելով, որ ՀՀ–ն միանշանակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,–ասվում է պատասխանում, հայտնում է 1tv.ge-ն։

Հեռուստաալիքի հրապարակման համաձայն, ՀՀ ԱԳՆ-ին հարցում է ուղղվել այն մասին, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի վերաբերմունքը Աբխազիայում փետրվարի 15-ին կայացած «այսպես կոչված նախագահական ընտրություններին»։