Եվրախորհրդարանի պատգամավոր Միկա Ալտոլան Ֆինլանդիայից հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային 3 շաբաթ ժամանակ է տրամադրել Ուկրաինան հանձնելու պայմանները համաձայնեցնելու համար։ Նա այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբոլոգում։
«ԱՄՆ–ն մեզ երեք շաբաթ ժամանակ է տվել՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները համաձայնեցնելու համար։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա Եվրոպայից»,- գրել է նա։
Ալտոլան, սակայն, իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել, գրում է Factor.am-ը։
Միևնույն ժամանակ, NBC News-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փակ հանդիպման ընթացքում ուկրաինացի պաշտոնյաներին հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է զգալիորեն կրճատել իր զորքերի ներկայությունը Եվրոպայում։
Այս տեղեկությունը ստացվել է Թրամփի վարչակազմի և Ուկրաինայի կառավարության միջև մասնավոր քննարկումներից տեղյակ աղբյուրներից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։
Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։