Փետրվարի 24-25-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ժնևում Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան նիստերին, որտեղ հանդես կգա ելույթներով։
Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։