25 մայիսի 2009 - 14:06 AMT
«Ուլիխանյան» արտ-ակումբում տեղի կունենա New Qintet ջազ-ֆանկ խմբի համերգը
Երեւանում քիչ չեն այն ակումբներն, որոնք ունեն աշխատանքի սեփական ոճը, զարգացման մշտական ծրագրեր, հաճախորդների ավելացող քանակ: Այդ ակումբների թվում կարճ ժամանակահատվածում կարողացավ աչքի ընկնել «Ուլիխանյան» արտ-ակումբն, որը տարբեր պարային, գրական, երաժշտական երեկոներ է անցկացնում եւ կազմակերպում է գեղարվեստական ցուցահանդեսներ:

Հերթական համերգը «Ուլիխանյան» արտ-ակումբում տեղի կունենա այսօր New Qintet ջազ-ֆանկ խմբի մասնակցությամբ: Հնգյակում ընդգրկված են հայտնի երաժիշտներ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արտյոմ Մանուկյանը (բաս), Արման Ջալալյանը (հարվածային գործիքներ), Երվանդ Սարգսյանը (շեփոր):

New Qintet-ի երաժիշտները վաղուց արդեն ծանոթ են ջազի սիրահարներին «Time Report»-ում, «Armenian Navy Band» եւ «Katuner»-ում իրենց աշխատանքով:

«Ուլիխանյան» արտ-ակումբում երաժիշտները վերաբերվում են ելույթներին որպես մի ստեղծագործական երեւույթի, այլ ոչ թե որպես աշխատանքի եւ շատ հաճախ իմպրովիզացիաներին մասնակցում է նաեւ հանդիսատեսը:

New Qintet-ի երաժշտությունը շատ աշխույժ է, մեղեդային ու հզոր: Գրեթե բոլոր կոմպոզիցիաների հեղինակը ինքը Արեմն Հյուսնունցն է: Առաջին իսկ պաշտոնական ելույթը ակումբում ցույց տվեց, որ այդ կոլեկտիվը ժամանակակից հայկական ջազի առաջատարի ակնհայտ հավակնորդ է: