Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտին կմեկնի Փարիզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
Պատվիրակությունը ֆրանսիայում կլինի մարտի 5-7-ը։
Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
- Տիգրան Խաչատրյանինը, Արման Ադիլխանյանինը, Անահիտ Ավետիսյանինը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
- Դավիթ Խուդաթյանինը և Քրիստինե Ղալեչյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
- Վահե Հովհաննիսյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
- Վահան Կոստանյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին հաշվետվություն կներկայացնի Ֆրանսիա գործուղման արդյունքների մասին։