Փետրվարի 25-ի երեկոյան, ինչպես նաև 26-27-ին առանձին շրջաններում հնարավոր են ձյան տեղումներ։ Փետրվարի 28-ին և մարտի 1-ին Հայաստանի տարածքում տեղումներ չեն կանխատեսվում, ճանապարհներին կդիտվի մերկասառույց, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան ուղղությամբ է, որի արագությունը կկազմի 2-5 մ/վ, սակայն փետրվարի 25-26-ին այն կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին, թե՛ գիշերային, թե՛ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին և մարտի 1-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Փետրվարի 26-ի երեկոյան, ինչպես նաև 27-ի գիշերը և առավոտյան, հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 0-2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան այն կնվազի՝ հասնելով -5...-7 աստիճանի։