25 մայիսի 2009 - 16:43 AMT
Կիպրոսի քաղաքացին պարգեւատրվել է Անդրանիկ Օզանյանի գերատեսչական մեդալով
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանին: Քննարկվել են հայ-հունական եւ հայ-կիպրոսական ռազմական համագործակցության եւ ներկա ընթացքին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Կաժոյանը Հայաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրեց, որ կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին պատրաստակամություն է հայտնել տարեկան ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանի զինված ուժերին: Բացի դրանից, Անմահունին արդեն հիմա, կապված Հայաստանի անկախության 17-ամյա գոյության հետ, լրացուցիչ գումար է հատկացրել, որը նրա խնդրանքով դեսպանը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարին:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ Հարություն Անմահունին հայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության երախտավորներից է, ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս պարգեւատրել է Անդրանիկ Օզանյանի գերատեսչական մեդալով: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրությունում: