Փետրվարի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և համագործակցության խորացմանն առնչվող օրակարգային հարցեր։
Զրույցի ընթացքում Միրզոյանը և Կալասն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման նպատակով իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի լիարժեք օգտագործումը՝ շարունակական գործնական ձեռքբերումներ ապահովելու համար։
Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։