2024–ին Հայաստանում սպառվել է 44 մլն 848.8 հազար լիտր ալկոհոլային խմիչք։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվարից դեկտեմբեր սպառված խմիչքների թվում են 6 մլն 963.2 հազար լիտր գինին, 715․9 հազար լիտր կոնյակը, 1 մլն 993․4 հազար լիտր օղին և 35 մլն 176․3 հազար լիտր գարեջուրը։
Ինչպես ցույց են տալիս տվյալները, 10 տարի առաջ ալկոհոլի սպառումը Հայաստանում 637.9 հազար լիտրով պակաս է եղել, սակայն այդ ժամանակ երկրի մշտական բնակչության թիվն էլ 77․2 հազարով նվազ էր, հայտնում է Factor.am-ը։
Այս տարիների ընթացքում օղու սպառումը նվազել է, մինչդեռ գարեջրի սպառումը՝ աճել։