25 մայիսի 2009 - 20:20 AMT
ԼՂՀ ՀԿ հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմության մասին
ԼՂՀ ՀԿ առաջնորդներն եւ փորձագետները հանդես են եկել հռչակագրով, որում նշում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմության մասին: «Մենք հայտարարում ենք մեր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման սկզբունքներին եւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն մասնակցել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն եւ ամուր խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին:Մենք այն կարծիքին ենք, որ դեպի խաղաղություն եւ կայունություն, հակամարտության լուծում տանող առավել արդյունավետ ճանապարհն անցնում է համագործակցության զարգացման միջով»,- նշվում է միջազգային խաղաղապահական նախագծերին Արցախի քաղաքացիական հասարակության մասնակցության սկզբունքների մասին հռչակագրում, որն ընդունվել է «Խաղաղապահություն: Միտումներն եւ հեռանկարները» թեմայով Ղարաբաղի ՀԿ` Ստեփանակերտում կայացած երկրորդ համաժողովում:
Հռչակագրի համաձայն, ղարաբաղյան հակամարտությունը շոշափող միջազգային ծրագրերում Արցախի հասարակության իղձերն ու շահերը կարող են լիիրավ ու լիարժեք ներկայացնել բացարձակապես ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
«Մենք հայտարարում ենք միջազգային խաղարարար ծրագրերին մեր մասնակցության սկզբունքները. չմասնակցել միջհամայնքայնության շրջանակներում կամ մեր` որպես ԼՂՀ քաղաքացիների, ինքնանույնականացմանը հակասող եւ այն սահմանափակող որեւէ այլ ձեւաչափով նախատեսված ծրագրերին, համագործակցել միջազգային կազմակերպությունների եւ դոնորների հետ փոխադարձ թափանցիկության ու բացահայտության հիման վրա` հաշվի առնելով առկա իրողությունները»,- ընդգծվում է հռչակագրում: