2025 թվականին Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է բարեկարգել 115 բակ, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։
Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը, հայտնում է քաղաքապետարանը։
Տվյալները ներկայացրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նշվել է, որ կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իր իրական, ցանկալի կերպարը։
Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 5.2 միլիարդ դրամ։