25 մայիսի 2009 - 21:33 AMT
«Մորգենթաուի պատմությունը» ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա ԱՄՆ-ում
Ապո Թորոսյանի «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմը ներկայացվելու է Արլինգթոնում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի կրթաթոշակառուների համագումարի ժամանակ: Ֆիլմը ստեղծվել է «Արվեստի եւ ցեղասպանության հարցերով կլոր սեղան 2009» ծրագրի շրջանակներում, ցուցադրությունը տեղի կունենահունիսի 8-ին:

«Մորգենթաուի պատմությունը» նվիրված է Հենրի Մորգենթաուի գործունեությանը, որը 1913-1916 թթ ներկայացնում էր ԱՄՆ-ը Օսմանյան կայսրությունում եւ Անտանտայի երկրներում: Նա հատուկ ուշադրություն է դարձրել քրիստոնեական ավանդույթների եւ հայերի պաշտպանությանը, ինչպես նաեւ բանակցություններ է վարել թուրքական կառավարության հետ` կոչ անելով դադարեցենել երկրի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունները: 1923-ին նրա ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել հազարավոր հայերի, հույների, ասորացիների կյանքեր: Ապո Թորոսյանի ֆիլմը հիմնված է դիվանագետի հետնորդների հիշողությունների վրա:

Համագումարի շրջանակներում տեղի կունենա ռեժիսորի մեկ այլ ֆիլմի` «Ձայնի» ցուցադրությունը, որը հիմնված է Իզմիրի նախկին բնակիչների հիշողությունների վրա, որոնք փրկվել են Հայոց ցեղասպանությունից հետո:

Դերասան եւ ռեժիսոր Ապո Թորոսյանը ծնվել է Թուրքիայում, որտեղ ապրել է իր կյանքի առաջին 26 տարիները: Հայոց ցեղասպանությունից հետո կենդանի մնացած երկրորդ սերնդի ներկայացուցիչը չի կարող վերադառնալ հայրենիք իր ֆիլմերի պատճառով, որտեղ նա խոսում է 1915-ի դեպքերի մասին, որոնք ժխտվում են Թուրքիայի կառավարության կողմից: Ռեժիսորը նախատեսում է իր ֆիլմերն ուղարկել Թուրքիա, որտեղ դրանք կթարգմանվեն թուրքերեն եւ կներկայացվեն հանրությանը: