6 մարտի 2025 - 10:31 AMT
Միրզոյան․ ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առնչությամբ, որը չի իրականացրել։

Նա այդպես է արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Մենք պատրաստ ենք օր առաջ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սակայն հարցն այստեղ միայն Ադրբեջանի մասին չէ. ապաշրջափակումը ավելի լայն հասկացողություն է։»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում նշել էր, որ Հայաստանի ճանապարհները բաց են ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացումը նախապատրաստված է և իրագործման համար պետք է միայն Բաքվի համաձայնությունը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, պատախասնելով Փաշինյանի ոդվածի մասին հարցին, ասել էր, թե ՀՀ–ն պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունները բացելու համար։