Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարկմանը, ասել է, որ դա լավ է ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական առումով, իսկ շրջակա միջավայրի ու բնապահպանական առումով վերահսկելի է:
Նա ընդունել է, որ բնապահպանական խնդիրներ են բարձրացվել՝ հավելելով, որ այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ։
«Այդ պատասխանները համարվել են վստահելի: Համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական, ուստի, կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է և տնտեսական, և սոցիալական առումով: Շրջակա միջավայրի և բնապահպանական առումով վերահսկելի է և ստանդարտների շրջանակում է լինելու»,– ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ Ամուլսարի շահագործման հարցում կառավարությունը երկար և մանրակրկիտ գործընթաց է անցել, դիտարկվել են բոլոր ռիսկերը։
Նա հավելելով, որ Աուլսարի նախագիծն իրականում շատ լավ նախագիծ է։
Նա նաև ասել է, որ որ ՀՀ քաղաքացիներն Ամուլսարի նախագծում բաժնեմաս ունեն՝ ի դեմս կառավարության։
Կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանի բանկերից վարկ ներգրավելու նպատակով, որը կօգտագործվի Ամուլսարի հանքավայրի շահագործման համար։