ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում պաշտոնական այց կկատարի Հնդկաստան։ Նա այդ մասին ասել է մարտի 5–ին Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Նախատեսվում են բարձրաստիճան այցեր. ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան»,–ասել է նա։
Այցի օրակարգի մասին նախարարը չի խոսել։
Արարատ Միրզոյանը Հնդկաստան էր այցելել մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի 3-4-ը նա մասնակցել էր «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։ Նրա այցն աշխատանքային էր։