25 մայիսի 2009 - 23:44 AMT
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը 5 տարեկան է
Երեւանում ընթանում է միջազգային խորհրդաժով, նվիրված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեության 5-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր բարձրագույն պետական մարմինների, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը հաղորդել է, որ իր գրասենյակն ամեն տարի շուրջ 6 հազար դիմում եւ բողոք է սատնում, իսկ դրանց ընդհանուր քանակաը գրասենյակի գործունեության ընթացքում շուրջ 20 հազար է: Օմբուդսմենը նշել է, որ ամենանշանակալի հաջողությունն այն էր, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գիտակցել են եւ ընդունել են մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի անկախությունը: