Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն արդյունավետ է գնահատել խմբի վերջին երկու տարվա գործունեությունը երկրում։ Նա նշել է, որ առաքելության գործունեության սկզբնական շրջանում առաջնային նպատակը հակամարտությունից տուժած շրջաններում վստահության ամրապնդումն ու բնակչության անվտանգության ապահովումն էր։
Այսօր, երկու տարի անց, առաքելության ղեկավարը Վայոց ձորի սահմանային հատվածում տեսնում է բոլորովին այլ պատկեր․ գյուղերում բացվում են խանութներ, մարդիկ կառուցում են տներ, ինչը վկայում է, որ նրանք ապագա են տեսնում իրենց բնակավայրերում, հայտնում է 1lurer.am-ը։
Եվրադիտորդների հիմնական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի մշտադիտարկումն է։ Դիտորդներն իրենց աշխատանքում օգտագործում են դրոշներ, ամենագնացներ, հեռադիտակներ ու լուսանկարչական սարքեր։
Դիտորդական խումբը որևէ հետախուզական գործունեություն չի իրականացնում և ոչ մի կողմին չի աջակցում ռազմական սրման նախապատրաստվելու համար։ Ընդհակառակը, նրանց դիտարկումների համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի ռիսկ առկա չէ։
ԵՄ 27 անդամ երկրներից 25-ը Հայաստանում դիտորդներ ունեն, և խմբին միանալու հետաքրքրություն է հայտնել նաև Նորվեգիան։
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ՀՀ–ում տեղակայման ժամկետը երկարաձգվել է 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։ ԵՄ 27 անդամ երկրներից 25-ը Հայաստանում դիտորդներ ունեն, և խմբին միանալու հետաքրքրություն է հայտնել նաև Նորվեգիան։