26 մայիսի 2009 - 00:31 AMT
Հայաստանի հաշտարարը անհրաժեշտ է համարում Եվրոպական դատարանի փորձառության գործածությունը
«Խոսքի ազատությունը հիմնական իրավունքն է, եւ այդ իրավունքի պաշտպանությունը պարտադիր պահանջ է: Քաղաքացիները պետք է բոլոր հասանելի միջոցներով տեղեկատվություն ստանալու իրավունք ունենան»,- նշել է Հայաստանի հաշտարար Արմեն Հարությունյանը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման հնգամյակին նվիրված «Արտահայտման ազատություն եւ արդար դատաքննություն» միջազգային համաժողովին:
Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները պահպանելու համար հարկավոր է հանդուրժողականություն եւ մարդու պատվի հանդեպ հարգանք: «Հայաստանում, ցավոք, կան բոլոր բաղկացուցիչները, բացի այդ երկուսից` ամենակարեւորներից: Խոսքի ազատությունը պետք է պաշտպանվի, պետք է արտահայտման ազատություն լինի, բայց, իհարկե, կան որոշ սահմանափակումներ»,- նշել է նա` ավելացնելով, որ Հայաստանում դատարանների կողմից Եվրոպական դատարանի չափանիշները չեն իրականացվում, դատավորների որոշ վճիռներ անհեթեթության են հասնում:
«Մենք պետք է կիրառենք Եվրոպական դատարանի փորձառությունը, եւ եթե հետեւենք այդ կանոններին, մենք այդքան շատ հայտեր չենք ունենա Ստրասբուրգի Եվրոպական դատարան»,- նշել է Հաշտարարը: