11 մարտի 2025 - 17:42 AMT
Արագածի վրա արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ․ Անհետ կորած կա

Մարտի 11-ին, ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթի վրա ձնահյուս է տեղի ունեցել՝ 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել է ձյան տակ։

Նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ, սակայն 1 անձ դեռևս անհետ կորած է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։