26 մայիսի 2009 - 14:47 AMT
Առաջիկայում Թուրքիան հազիվ թե անդամակցի ԵՄ-ին
Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը մտավախություն է հայտնել, թե մինչեւ 2014թ. Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Ըստ Բաղիսի, դեռեւս վաղ է խոսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին, քանի որ բանակցությունները կարող են տեւել 45 տարի: Նա ընդգծել է այդ հարցի շուրջ բանակցային գործընթացում առկա խնդիրները, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Անկարան պետք է համբերատար լինի այդ հարցում: Գլխավոր բանակցողը նշել է նաեւ, որ Թուրքիան եւ ԵՄ-ն հիանալի հասկանում են, որ այդ գործընթացը շահավետ է երկու կողմերի համար, հաղորդում է World bulletin-ը: