26 մայիսի 2009 - 16:06 AMT
«Նորվիկ»-ի հաճախորդները մարումները կարող են կատարել EDram վճարային համակարգի միջոցով
«Նորվիկ» վարկային կազմակերպությունը առաջարկում է իր հաճախորդներին սպասարկման առավել ժամանակակից եւ հարմարավետ պայմաններ: Եթե նախկինում վճարումներ կատարելը հնարավոր էր քաղաքում տեղադրված կարմիր «Տանդեմ» եւ գազարագույն «Թելսել» տերմինալների միջոցով, ապա այժմ արդեն հաճախորդը կարող է մարել վարկը` նույնիսկ չլքելով իր բնակարանը: Այսուհետ հաճախորդին բավական է ընդամենը ունենալ ինտերնետ եւ այցելել my.norvik.am կայքը մարումները կատարելու համար: Այդ մասին հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:

Այցելելով my.norvik.am կայքը` հաճախորդը կարող է ստանալ ներկա վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաեւ նորություններ նոր ծառայությունների եւ գովազդային արշավների մասին: Հաճախորդը կարող է ընտրել առցանց վճարման առավել հարմար տարբերակը` ARCA կամ E- Dram: E-dram վճարային համակարգի ծառայություններից օգտվելու համար բավական է ինտերնետին միացված ցանկացած համակարգչից մուտք գործել www.idram.am եւ անվճար գրանցվել համակարգում: Գրանցումից հետո E-dram համակարգը հաճախորդին տրամադրում է անձնական հաշվեհամարը՝ E-dram ID-ն: Համակարգի միջոցով առցանց վճարումներ կատարելու համար E-dram ID-ն անհրաժեշտ է լիցքավորել E-dram միավորներով:

Իր հաճախորդներին սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար E-dram վճարային համակարգը նախատեսել է լիցքավորման բազմաթիվ միջոցներ կանխավճարային քարտերի, ընկերության եւ բանկերի դրամարկղեր կանխիկ գումարի վճարման միջոցով, ինքնասպասարկման տերմինալների, պլաստիկ քարտերի, բանկային փոխանցման, առցանց տարադրամների փոխանակման միջոցով եւ այլն:

E-dram-ը հայաստանյան միակ ինտերնետ վճարային համակարգն է, որն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում վարկերի մարումներ կատարել` գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Օգտվելով E-Dram վճարային համակարգից` հաճախորդը խնայում է իր ժամանակը եւ ձերբազատվում է ավելորդ հոգսերից:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Նորվիկ ՈՒՎԿ-ն հոգում է իր հաճախորդների ժամանակի եւ հարմարավետության մասին եւ շարունակում նորանոր անակնկալներ մատուցել: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.norvik.am կայքում:

Հիշեցնենք, որ Նորվիկ ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա-իսլանդական Նորվիկ Բանկ բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում Նորվիկ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում: