14 մարտի 2025 - 15:20 AMT
Երևանի քաղաքապետարանը մտահոգված է վերջին ձերբակալություններով

Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ Այդ մասին ասուլիսի ընթացքում նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանում վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալություններին։

«Եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչում են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է, որ կարծում է՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն իրենց կողմից, այլ լուրջ խնդիրներ են տեսնում։

Խոսելով ԱՆԻՖ-ում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների մասին՝ Ավինյանի մամուլի քարտուղարը նշել է, որ 4 մլրդ դրամի ֆինանսավորում ստանալն ու 5․5 մլրդ դրամ հարկ վճարելը չեն կարող համարվել ձախողման ցուցանիշ։ Ավելին, Կոստանյանը ընդգծել է, որ ԱՆԻՖ-ը նաև որոշակի հաջողություններ է գրանցել։

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից միայն հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում: Կոստանյանը գրել էր, որ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։