ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունները Վիլնյուսում անցկացրել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։
Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ընթացքին ու զարգացման հնարավորություններին։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որը նախատեսում է մի շարք համատեղ միջոցառումների իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիտվայում։
Հանդիպումներին մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։