14 մարտի 2025 - 18:33 AMT
Փաշինյանը կմասնակցի Հաղթանակի շքերթին Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ մասնակցելու է Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվայում», – նշված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի հաղորդագրության մեև այդ մասին չէր նշվում։

«Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,–ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։