15 մարտի 2025 - 14:49 AMT
Գյումրիում և Փարաքարում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Մարտի 15–ին պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում, որտեղ մարտի 30-ին նախատեսված են ավագանու արտահերթ ընտրություններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանության միջոցով ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին տրամադրվել են հերթական համարներ։

Փարաքար համայնքում մասնակցող քաղաքական ուժերը ստացել են հետևյալ համարները․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
  • «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3
  • «Կայունություն» կուսակցություն – 4

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն ստացել են հետևյալ համարները․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
  • Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 2
  • «Ապրելու երկիր» կուսակցություն – 3
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4
  • Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 5
  • «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7
  • «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8
  • «Իմ հզոր համայնք» – 9

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև մարտի 28-ը։