ԵՄ առաքելությունը հանգիստ է գնահատում վիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Այդ մասին ասվում է առաքելության X-Ի միկրոբլոգում։
Մարտի 16-17-ին Եվրոպական միության առաքելությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ։
«Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասվում է գրառման մեջ։
Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն երեք անգամ ապատեղեկատվություն էր տարածել՝ պնդելով, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը։