Մարտի 17-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ Տ. Արմեն քահանա Մելքոնյանը կարգալույծ է հռչակվել։
Որոշման հիմք են հանդիսացել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ կապված Արմեն քահանայի կարգազանցության ու հակականոնական գործողությունների հետ։
Կարգալույծ հռչակված հոգևորականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ կրելով Սարգիս Մելքոնյան անունը։