20 մարտի 2025 - 10:11 AMT
Բաքուն շարունակում է ապատեղեկատվությունները․ ՊՆ հերքում է՝ հայկական կողմը կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի վերջին օրերին շարունակական դարձած ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե մարտի 19-ին, ժամը 14։15-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված մեկ այլ ապատեղեկատվություն այն մասին, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն նշել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի ՊՆ-ն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմը նախկինում առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտումների դեպքերն ու դրանց վերաբերյալ տեղեկությունները հետաքննելու նպատակով, սակայն Ադրբեջանը մինչ օրս որևէ արձագանք չի տվել այս առաջարկին։

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտումների դեպքերի և դրանց վերաբերյալ տեղեկությունների հետաքննության նպատակով, սակայն Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել այս առաջարկին։

Հայաստանի ՊՆ-ն վերահաստատել է, որ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման՝ պատրաստ է դիտարկել Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապացուցող նյութերը՝ դրանք ստանալու դեպքում։ Սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին չի փոխանցել որևէ փաստական տվյալ կամ հիմնավորում, որոնք կվկայեին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման մասին։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։