20 մարտի 2025 - 13:09 AMT
Թեհրանի «Ազադի» աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, Նովրուզի նախատոնական միջոցառումների շրջանակում լուսավորվել է տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Աշտարակի վրա նաև հայալեզու շնորհավորանք է ներկայացվել:

«Աշտարակի վրա ներկայացվել է նաև նովուրուզյան հայերեն շնորհավորանք՝ «Նովրուզ շնորհավոր»` վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նովրուզը, որը հանդիսանում է Իրանի Ամանորը, նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ դրան մոտ ժամանակահատվածում։ Տոնի անվանումը թարգմանաբար նշանակում է «նոր օր»։