26 մայիսի 2009 - 22:48 AMT
Հայաստանում շարունակվում են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը
Շարունակվում են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակից դպրոցների եւ մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները Հայաստանի բոլոր մարզերում:
«Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցները արդեն այցելել են Արմավիր, Աշտարակ, Արտաշատ, Եղեգնաձոր, Աբովյան, Նոր Հաճըն, Ալավերդի ու Նոյեմբերյան` նշված համայնքներից մասնակից դպրոցներին եւ երեխաներին իրենց հավաստագրերն ու մրցանակները շնորհելու նպատակով: Միջոցառումներին ներկա են լինում նաեւ մարզպետարանների ու քաղաքապետարանների կրթության վարչության ղեկավարներն ու ներկայացուցիչները, տեղական մամուլը:
Առջեւում են մրցանակաբաշխության միջոցառումներ Կապանում, Գորիսում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Սեւանում, Վարդենիսում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Թալինում, Բերդում, Իջեւանում եւ մայրաքաղաք Երեւանում:
Մրցանակակիրների անունները եւ մրցանակաբաշխությունների մանրամասն ժամանակացույցը հրապարակված են «Կենգուրու 2009»-ի կայքէջում` www.kangaroo.am հասցեով:
Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՆ հովանու ներքո:
Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ: