Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը չի ընդհատվել և չի կարող ընդհատվել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Նա այդպես է մեկնաբանելով հայկական մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երկրի բոլոր պետական գերատեսչություններին վերականգնել կապերը Ռուսաստանի գործընկերների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել։ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մեզ միավորում է շատ բան։ Եվ երկկողմ, և պատմական, և մշակութային առումներով, ինչպես նաև միասնական մասնակցությամբ նման կարևոր ինտեգրացիոն միավորման, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը», – ասել է Պեսկովը լրագրողներին։