27 մայիսի 2009 - 14:54 AMT
Մինսկում կիրակնօրյա հայկական դպրոց է բացվել
Մինսկում կիրակնօրյա հայկական դպրոց է բացվել: Այստեղ երեխաներին սովորեցնում են մայրենի լեզու եւ գրականություն, պատմում են պատմական հայրենիքի մշակույթի եւ ավանդույթների մասին: Դպրոցը ղեկավարում է տաղանդավոր եւ փորձառու ուսուցչուհի Ռաիսա Աղվանյանը: Թուջար Բարոյանը դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն միջին եւ ավագ խմբերում: Ինչպես գրում է «Երկրամասը», սա առաջին հայկական դպրոցն է Բելառուսում: