Ազգային ժողովում հյուրընկալել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերին ընդունել են Ազգային ժողովի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը և խմբի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Մարիամ Պողոսյանը:
«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը:
Արսեն Թորոսյանն ընդգծել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարեկամական խմբերի դերին։ Նա կարևորել է տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը։
Թորոսյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ու ձեռք բերված պայմանավորվածություններին։ Բացի այդ, նա բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ անձանց հարցը։
«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը:
Հյուրը խոսել է մի շարք բնագավառներում, հատկապես` տնտեսական ոլորտում գործակցության զարգացման մասին: